Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Խճճված, բայց որոշված պարտք

Խճճված, բայց որոշված պարտք
24.07.2014 | 15:54

Խնդիրը՝ ով ում ինչքան է պարտք և ինչի՞ հաշվին է պարտքը գոյացել, այնքան խուճուճ ներկայացվեց կառավարության նիստում, որ նիստին հետևող լրագրողներն այդպես էլ բան չհասկացան։ Գուցե դա միտումնավոր էր արված. ««Հայգազարդի» պարտքն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք, այդ թվում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի ակտիվների հաշվին»,- կառավարության նիստում ներկայացրեց էներգետիկայի փոխնախարարը, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Պարզվում է՝ «Հայգազարդի» 14 տարի առաջվա պատմության պատճառով այսօր պարտքեր են առաջացել, քանի որ այս ընկերության իրական ակտիվները 1998-ին ներդրվել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում։ Իսկ այսօր որոշվեց «Նաիրիտ-2» ընկերության 46,73 % բաժնեմասը փոխանցել «Հայգազարդին», որն էլ իր հերթին փոխանցելու է «Որոտանհէկ» ընկերությանը՝ պարտքերի դիմաց։ Մի խոսքով, իսկը պոչատ աղվեսի պես՝ «կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ» տարբերակով։ Եթե նկատենք, որ «Որոտանհէկ»-ի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է (մի քանի ամիս առաջ որոշվեց այն հանձնել «Գլոբալ գոլդ» ամերիկյան ընկերության կառավարմանը և այդպես էլ մնաց առկախված), ապա անհասկանալի է, թե «Հայգազարդը» որ ընկերությանն է փոխանցելու «Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ղջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am